Hraparak.am-ը գրում է․

Շատերի մոտ Ամանորը սպասված տոնից վերածվել է հոգսի՝ ի՞նչ դնել սեղանին, ինչո՞վ զարմացնել հարևանին և այլն: Սրանով պայմանավորված՝ վերջին տարիներին Հայաստանում նախընտրում են Նոր տարին դիմավորել ռեստորաններում, ժամանցի տարատեսակ վայրերում։

«Հրապարակը» փորձեց ճշտել, թե դեկտեմբերի 31-ին գնային ինչ քաղաքականություն է գործելու երևանյան ռեստորաններում։ 

«Բելաջիո» ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքն արժե 40 կամ 55 հազար դրամ։ 55 հազարը՝ մեծ դահլիճումը, 40 հազարը փոքրում՝ VIP-ում։» ««Բելաջիո» ռեստորանային համալիրում այդ օրը երգելու են Գայա Արզումանյանը, Ռուզան Ավետիքյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Նիկ Էգիբյանը։ Երաժշտությունը կապահովի ««Բելաջիո բենդը»։

Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում դեկտեմբերի 31-ի գիշերը մուտքը կարժենա  55,65 կամ 75 հազար դրամ։ «Ֆլորենսում» այդ օրը երգելու են Աննա Խաչատրյանը, Գայա Արզումանյանը, Ալլա Լևոնյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Գրիգորյանը, Գրիշա Գրիգորյանն ու այլք։ Ծրագիրը վարելու են Լուիզա Ղամբարյանն ու Վահրամ Միրաքյանը։

«Դվինում» մեկ անձի մուտքն արժե 100, 110 կամ 130 հազար դրամ։ Արժեքը ներառում է  «ֆուլ սնունդ»՝ բացառությամբ ալկոհոլային խմիչքի։ Երաժշտական մասը ապահովելու են «Կարեն Սևակը», Արա Մարտիրոսյանը, Թաթուլ Ավոյանը, Սարգիս Եղիազարյանը, Hayat project-ը և այլք։ Այս պահի դրությամբ տեղերի 85 տոկոսն արդեն սպառված է։

«Հարսնաքարում» մուտքավճարով է՝ 15 հազար դրամ։ Մնացած ծախսերը կապված է նրա հետ, թե ինչ կլինի սեղանին։ Երաժշտական մասը կապահովի «Բիդ սթար» բենդը։ Գևորգ Մարտիրոսյանը, Մագան, Գայա Արզումանյանն ու Ռուզան Ավետիքյանը կերգեն նաև «Հարսնաքարում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել