Tert.am-ը գրում է.

Իրանը նոր ատոմակայան է կառուցում։ Այս մասին այսօր հայտնել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը, նշելով՝ դեկտեմբերի 3-ին Իրանում մեկնարկեց նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները։

300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կառուցվում է երկրի Խուզեստան նահանգում՝ Իրաքի հետ սահմանին։ Շինարարությունը տևելու է ութ տարի, իսկ ծախսը՝ մոտ երկու միլիարդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել