Tert.am-ը գրում է.

Ուրուգվայի ազգային հավաքականը ԱԱ 2022-ի խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթեց Գանային (2:0), սակայն չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։

Հանդիպումից հետո հարավամերիկյան թիմի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը, փորձելով մոտենալ մրցավար Դանիել Զիբերտին, արմունկով հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրեն Քոլին Սմիթի գլխին։

Այնուհետև Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստն սկսել է բղավել և մի քանի արտահայտություն արել, որոնք, հնարավոր է, ուղղված էին նույն Սմիթին ու մրցավարներին։

Նշվում է, որ Խիմենեսը նրանց «գող» է անվանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել