«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի փողոցի նրբանցքի, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 160-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների,
  2. Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան 1-4, Աբովյան 50-54 համարների, Հերացու, Այգեստան 9, 10, 11, Օստրովսկու փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի եւ 1-ին համալսարանական հիվանդանոցի շենքերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել