Tert.am-ը գրում է․

2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է արտակարգ ռեժիմով զենք, զինամթերք և այլ ռազմական պարագաներ ուղարկել` հետաձգված վճարման պայմանով: Այս մասին գրում է Indian Defence Research Wing պորտալը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական կողմը համաձայնել է Հնդկաստանից նման օգնությանը, սակայն նրանք չեն կարողացել կազմակերպել օդային փոխադրումները, որոնք կարող էին ռազմական բեռը հասցնել Երևան։

Նշվում է, որ Հայաստանն ունի երկու Իլյուշին Իլ -76 սովետական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չեն կարողացել ուղարկել Հնդկաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել