Hraparak.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանն աչքի է ընկել առատաձեռնությամբ։

Նա ֆուտբոլի ազգային թիմի խաղացողներին Rolls Royce Phantom գերթանկարժեք ավտոմեքենաներ է նվիրել այն բանից հետո, երբ նրանք 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային խաղում հաղթել են Արգենտինայի հավաքականին, հայտնում է Indonesia Posts English-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rolls-Royce Motor Cars (@rollsroycecars)


Աղբյուրի համաձայն, խաղացողներն այդ թանկարժեք նվերները կստանան՝ որպես հաղթանակի պարգևավճարներ։ Նշվում է, որ մեկ մեքենայի արժեքը 460-ից 550 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ Կատարում ընթացող Մունդիալում Սաուդյան Արաբիան անակնկալ՝ 2։1 հաշվով հաղթեց Արգենտինայի ուժեղ հավաքականին։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել