Armsport.am-ը գրում է.

Պորտուգալացի լրագրող Ֆրանսիսկո Աբրեուն արձագանքել է տեսանյութին, որում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2022-ի առաջին տուրի Գանայի դեմ խաղի ժամանակ (3-2) ձեռքը տանում է գրպանը, ինչ-որ բան հանում այնտեղից և դնում բերանը։

  «Դա ծամոն էր։ Ոչ, դա իսկապես ծամոն է եղել»,- Աբրեուի խոսքերն է փոխանցում Expressen-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել