Tert.am-ը գրում է․
Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։
Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։ Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, և այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»,–ասաց Փաշինյանը, հավելելով, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել