Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի հետ։

Ինչպես նշում թ Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, քննարկվել են Արցախ-Կալիֆորնիա հարաբերություններին և Արցախում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Էնթոնի Պորտանտինոյին և Ադրին Նազարյանին տարիներ շարունակ սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշում ունենալու և համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և ս­պորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայ Դատի ներկայացուցիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել