Lurer.com-ը գրում է.

Իռլանդիայում փախստականների կացարանում 8-ամյա ուկրաինացի աղջկա են գտել դանակի բազմաթիվ վնասվածքներով: Նրա կողքին անգիտակից վիճակում ընկած է եղել 40-ամյա մայրը։ Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է Independent.ie-ն։

Աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկներն ասում են, որ նա գտնվում է «կրիտիկական, բայց կայուն վիճակում»:

«Երեխային կարող են տեղափոխել Դուբլին՝ մասնագիտացված բուժման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ աղջկա մայրը։

Նշվում է, որ 8-ամյա աղջկան դանակի մինչև 70 հարված է հասցվել։ 

Իռլանդիայի իրավապահները հետաքննում են հարձակման հանգամանքները։ Կենտրոնում գտնվող մյուս փախստականները տեղափոխվել են այլ վայր։ Հանցագործության հեղինակն ու հարձակման հանգամանքներն անհայտ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել