Tert.am-ը գրում է.

West Atlantic ավիաընկերության ինքնաթիռը, դուրս գալով  փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանից, չի կարողացել վայրէջք կատարել Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնպելյե քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, բեռնատար օդանավը, չկարողանալով վայրէջք կատարել թռիչքուղու վրա, առաջամասով հայտնվել է լճի մեջ: Արդյունքում Մոնպելյեի օդանավակայանն առայժմ փակ է:

Փրկարարները անհաջող վայրէջք կատարած Boeing 737-ից երեք մարդու են դուրս բերել. նրանք չեն տուժել:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Investigators released this image of the Boeing 737 after it drove into the lake past the runwayThree people were rescued unhurt after the bizarre incident in southern France earlier todayThe airport at Montpellier is closed after the cargo plane (pictured) landed nose-down in a lakeBaffled onlookers survey the scene where the Boeing 737 overran the runway after 3am todayThe front door of the Boeing cargo plane was pictured opened after the strange accident

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել