Armsport.am-ը գրում է․

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը բարձր է գնահատել կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի առաջընթացը։

Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի խաղացողն ամռանը կարող էր հեռանալ մյունխենյան ակումբից ոչ ամենահաջող մրցաշրջանից հետո, սակայն Նագելսմանը որոշեց կիսապաշտպանին պահել թիմում։

«Զաբիտցերը միայն ավելի լավը կդառնա։ Նա մի քանի քայլ առաջ է կատարել և բարելավել է իր դիրքային խաղը։ Հաճելի է, որ նա միշտ ցանկանում է առաջադիմել։ Կիսապաշտպանությունը հիանալի տեսք ունի Կիմիխի և նրա հետ»,- ասել է Նագելսմանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Զաբիտցերը «Բավարիա» է տեղափոխվել մեկ տարի առաջ «ՌԲ Լայպցիգից»: Նագելսմանն անձամբ է պնդել պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, ով ավստրիացու հետ աշխատել է «ցլերի» ճամբարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել