Lurer.com-ը գրում է.

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի փոխել իր դիրքորոշումը ռուս մարզիկների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը Գործադիր կոմիտեի նիստից հետո։

«ՄՕԿ-ի գործկոմը մշտապես վերահսկում է իրավիճակը Ուկրաինայում, Կոմիտեն արդեն հաստատել և ընդունել է պատժամիջոցներն ու պաշտպանական միջոցները, դրանք մնում են ուժի մեջ»,-նշել է պաշտոնյան։

Նա հիշեցրել է, որ պատժամիջոցների համաձայն, միջազգային մրցումներում չպետք է լինեն ռուսական դրոշներ, գույներ և խորհրդանիշներ, միջազգային ֆեդերացիաները չպետք է մրցումներ անցկացնեն Ռուսաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել