Armenpress.am-ը գրում է.

Հայ-վրացական սահմանին օգոստոսի 19-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Նախատեսված է հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացումը:  

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Շինարարության մեկնարկը տրվել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել