168.am-ը գրում է․

Բերձորն ու Աղավնոն թշնամուն հանձնելուց հետո, Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է միանալու Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ճանապարհի կառուցման համար Տեղ-Կոռնիձոր հատվածում աշխատում է  երեք շինարարական կազմակերպություն, և ինքը, որպես համայնքի ղեկավար, հաճախ է գնում և հետևում շինաշխատանքներին։

«Հայտարարությունները, թե այդ ճանապարհը վատը կլինի, նախագծով էլ կարելի է  ճշտել։ Այնտեղ ուղղակի մի տեղ կա, ավելի ճիշտ, ի սկզբանե, երբ նախագծողները եկել ու նախագիծ են արել, մենք իրենց ասել ենք, որ այդպես եթե կառուցեն, մի քիչ բարդ կլինի։ Տեղ գյուղի տակի հատվածով տեղ կար, այդպես եթե անեին, ինձ թվում է՝ ավելի հարմար էր։ Բայց իրենք նախընտրեցին այլ հատված՝ Կոռնիձորի տակով։ Նախագծողն էլ այդպես չէր ուզում, բայց չգիտեմ ինչ-ինչ պատճառներով այդտեղից գծեցին՝ Կոռնիձորի տակով։

Հիմա երեք շինարարական կազմակերպություն ակտիվ  աշխատում են»,- նշեց Դավիթ Ղուլունցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել