Armenpress.am-ը գրում է.

Հետաքննության մեջ գտնվող՝ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքը երկարացվել Է եւս 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը: Այդ մասին վկայում Է դատարանի որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ դատախազները Քիշնեւի շրջանային դատարան քննության միջնորդություն են ներկայացրել եւս 30 օրով քաղաքական գործչի խափանման միջոցը երկարացնելու մասին, թեեւ Դոդոնն ինքը այն համարել Է չհիմնավորված:

«Դատական ատյանը հավանություն Է տվել դատախազության պահանջին: Տնային կալանքը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի համար երկարացվում Է 30 օրով՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը»,-ասվում Է դատարանի հրապարակած որոշման մեջ:

Երկրի նախկին ղեկավարին մայիսի վերջին ենթարկել Էին տնային կալանքի: Նրան մեղադրում են պասիվ կոռուպցիայի, անօրինական հարստացման, պետական դավաճանության եւ հանցավոր խմբավորման կողմից քաղաքական կուսակցության ֆինանսավորման մեջ:

Այդ բոլոր մեղադրանքները կապված են այսպես կոչված «սեւ փաթեթի մասին» գործի հետ, որը նրան Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը հանձնել Է 2019 թվականին: Դոդոնը լիովին հերքում Է իր մեղքը եւ կարծում, որ գործերն իր դեմ սարքվել են քաղաքական դրդապատճառներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել