168.am-ը գրում է․

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն էր հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։

Իր այդ հրապարակումից հետո նա մեկ-երկու լուսանկար էր հրապարակել, որտեղ Աղավնոյում իբր խոսում է տեղի բնակիչների հետ։

168.am-ի հետ զրույցում  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանն ասել էր, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն իրականությանը չի համապատասխանում»,- նշել էր Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել