Armenpress.am-ը գրում է.

Երևանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայցում են Ամենակարող Աստծուն զոհերի ընտանիքներին համբերություն և մխիթարություն պարգևել, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել