Tert.am-ը գրում է.

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկիրը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Իրանի և Հայաստանի ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Զրույցը կայացել է Լեռնային Ղարաբաղում նոր մարտերից մի քանի օր անց, գրում է իրանական գործակալությունը:

Իրանի նախագահն անդրադարձել է 2020 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրին, որը վերջ դրեց Երևանի և Բաքվի միջև 44-օրյա պատերազմին։

Նա ասել է, որ հրադադարի համաձայնագրին հավատարիմ լինելը և մնացած հարցերի լուծումը երկխոսության և դիվանագիտական ուղիներով լավագույն միջոցն է կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը վերականգնելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել