Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեցվեն։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«ԱԷԿ-ի վրա հարձակումներն ինքնասպանական գործողություն են։ Մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն։ Միևնույն ժամանակ կցանկանայինք, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն ատոմակայանին հասանելիություն ստանա։ Հույս ունենք, որ այն կկարողանա կիրառել իր իրավասությունները»,- նշել է Գուտերեշը։

Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինական զորքերը լույս կիրակի գիշերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարվածներ են հասցրել Զապորոժիեի ատոմակայանին, իսկ հրթիռային շարժիչն ու բեկորներն ընկել են ատոմակայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա։ Ատոմակայանի վնասման դեպքում այս հարվածները սպառնում են Ուկրաինայի, Եվրոպայի և Ասիայի հարյուր հազարավոր բնակիչների կյանքին, շեշտել են քաղաքի իշխանությունները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել