Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը նշել են իրենց որդու 1-ամյակը և ատամհատիկը: Ջավահիրը մի շարք լուսանկարներ և հոլովակներ է հրապարակել արարողությունից: 

Ջավահիրը հրապարակել է որդու լուսանկարը, որին կից գրել է. «Ու ի վերուստ՝ Տիրոջ կողմից որոշված էր, որ պետք է հուլիսի 4-ը դառնար մեր երջանիկ օրը, ու ծնվեր նա՝ մեր հրաշամանուկը, մեր փոքրիկ Վիկը: 1 տարեկան ծնունդդ շնորհավոր մեր յուրահատուկ տղա: Քո ծնունդով կրկնապատկեցիր մեր երջանկությունը, համոզեցիր մեզ, որ կյանքը հիասքանչ է, իսկ ծնող դառնալն ամենաերանելի զգացողությունը, բայց դու ոչ միայն նման ես հայրիկիդ, այլ այնքան ես սիրում իրեն, որ բոլոր երեխաների առաջին բառը մամա է , իսկ քո առաջին բառը եղավ պապա
դա ես, իհարկե, երբեք չեմ մոռանա: Մեր ժպտերեսիկ, մեր հետաքրքրասեր, մեր փոքրիկ Վիկ ,
քեզ առողջ տարիներ, Տերը թող ուղեկցի քեզ եւ անհոգ ու օրհնված տարիներ պարգևի»:

Նշենք նաև, որ երեխան ատամհատիկին քաշել է հենց «բռնցքամարտիկ» մասնագիտությունը: 

Հիշեցնենք, որ հենց Ջավահիրի ցանկությամբ են երեխային անվանել են հոր՝ Վախթանգ Դարչինյանի երկրորդ անունով՝ Վիկ: Զույգն ամուսնացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել