«Հրապարակը» գրում է.

«Այս տարվա հունվար ամսին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն էր «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեծ շուքով, բավականին հասուն տարիքում ամուսնացող նախարար Պապիկյանի հարսանիքն իսկական իրադարձություն էր հանրային կյանքում: Նրա կինը տարածքային կառավարման նախարարության նախկին խոսնակն էր` Արմինե Մուրադյանը, ում հետ Պապիկյանը ծանոթացել էր աշխատանքի բերումով: 

Անցել են ամիսներ, Պապիկյանների ընտանիքը շուտով համալրվելու է նոր անդամով: Պապիկյանի կինը, որն այժմ աշխատում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, երեխայի է սպասում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել