ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջի եթերում: Նա պատմել է, որ լուսացույցի տակ կանգնած ժամանակ իր վրա հետևից հարձակվել են, հարվածել գլխին, կոտրել մեքենան:

«Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ, չե՛մ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ մեռնելուց... հայե՛րը, էլի հայե՛րը, ահավոր վիրավորված եմ»,-ասել է դերասանը՝ հարձակվողներին առաջարկելով զանգարահարել իրեն, հանդիպել ու խոսել:

Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից պարզ է դարձել, որ հարձակման պատճառն իր մասնակցությամբ ֆիլմն է: Ըստ տուժողի՝ հարձակվողները բողոքել են ֆիլմից, որն անդրադառնում է քրեական աշխարհին և որում պղծվել է Հիսուս Քրիստոսի կերպարը:

Նշենք, որ «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում կա մի տեսարան, որում Սոս Կարապետյանի հերոսը՝ ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ և հանցավոր աշխարհի ներկայացուցիչ, ներկայացնում է պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել