ArmDaily.am-ը գրում է.

ArmDaily.am-ի տեղեկություններով ծնվել է երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը։

Նշենք, որ զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ և լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։

Սիրուշոն և Լևոնը ունեն երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։ Զույգը վերջերս էր հայտնել երրորդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։ Նշենք նաև, որ Սիրուշոյի և Լևոնի երկու որդիները ևս ծնվել են ԱՄՆ-ում։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել