Armenpress.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ղեկավարները կհայտարարեն Եվրոպայում ուժերի տեղաբաշխման նոր պարտավորությունների մասին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու եւ պահելու համար»,-պաշտոնյան ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանն առավել լուրջ եւ անմիջական սպառնալիք Է մնում դաշինքի համար»,-ասել Է վարչակազմի ներկայացուցիչը, նշելով, որ այդ դրույթն արձագանք կգտնի ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել