Tert.am-ը գրում է.

Հունիսի 3-ին նրանք (ՔՊ խմբակցությունը) կամ կգան խորհրդարան, կասեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում կամ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։ Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է  Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ  հարաբերություններ հաստատելու գործընթացների վերաբերյալ։

 «Այդ օրը մեր հասարակության այն հատվածը, որը դեռ մի նշույլ կասկած ունի, որ սրանք հայրենադավ են և երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի, դրանում կհամոզվեն։

Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։

Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը»,- ասաց Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց, որ մայիսի 27-ին անհնազանդության ակցիաներ կլինեն նաև մարզերում, իսկ Երևանում հանրահավաք չի լինելու։ Մայիսի 28-ին հրավիրվում է  համապետական հանրահավաք, որից առաջ Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ։

Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ մայիսի 28-ին միաժամանակ հանրահավաքներ տեղի կունենան Երևանում եւ Ստեփանակերտում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել