Lurer.com-ը գրում է.

Վաղն առավոտյան ժամը 8:00-ից սկսելու ենք անհնազանդության ակցիաները: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության երթից հետո հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: 

«Առավոտյան ժամը 8:00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի  են ունենալու ավտոերթեր, հաշվի առնելով եղանակային պայմանները` հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարեւոր օր, այդ օրն առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձեւավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր եւ երեկ անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել