Lurer.com-ը գրում է.

«Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Այսօրվա մեր ծրագրում որոշ փոփոխություններ եղան, բայց վաղը՝ 16։00-ին, եկեք Ֆրանսիայի հրապարակ՝ միասին կարևոր գործ կա անելու»,- «Դիմադրություն» շարժման հանրահավաքի իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ոնց սկսել ենք՝ այնպես էլ գնալու ենք։ Որևէ խոսակցության տեղիք մի՛ տվեք՝ ամրացե՛ք, պնդացե՛ք, գնալու ենք առաջ՝ մինչև վերջ»,- կոչ արեց Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել