Tert.am-ը գրում է.

Ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին պետք չէ, որ հանրության շրջանում ցայտնոտային տրամադրություններ ստեղծվեն։ Հասկանալի է, որ մարդիկ օբյեկտիվորեն անհանգստացած են, հատկապես նրանք, ովքեր ռուբլիով խնայողություններ ունեն բանկերում կամ իրենց հիմնական եկամուտները ռուբլիով փոխանցումների ձևով է կատարվում։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր հետևանքներին, ասաց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադեոս Ավետիսյանը։

«Դեռևս պարզ չէ, թե ինչքան երկար կտևի այս գործընթացը։ Ակնհայտ է, որ ներկայիս աշխարհաքաղաքական լարումը և ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաները հարվածելու էին ռուսական տնտեսությանը և ազգային արժույթին։ Քանի դեռ որոշակի անորոշություն կա և պարզ չէ, թե ինչքան երկար կտևի այս գործընթացը, պարզ չէ նաև, թե որքան և ինչ ծավալ կունենան այդ բացասական հետևանքները։ Տարբեր սցենարներ կան։ Եթե արագ գտնվեն աշխարհաքաղաքական լուծումներ, և պատերազմը ավարտվի, կարծում եմ հնարավոր կլինի արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից, բայց կա նաև վատատեսական սցենարը, որը տևական ժամանակ բացասական ազդեցություն կարող է բերել տնտեսության վրա»,- ասաց Ավետիսյանը։

Վերջինս շեշտեց, որ մեր պարագայում կարևոր անելիքը պատկանում է կառավարությանը, որպեսզի գտնեն կանխարգելիչ լուծումներ. «Շատ ՀՀ քաղաքացիների դեպքում իրական եկամուտների նվազում է դիտվում, սա առաջացնելու է սոցիալական խնդիրներ, այս ուղղությամբ կառավարությունը և դրամական իշխանությունները արդեն պետք է լրջորեն զբաղվեն։ Հայաստանի տնտեսությունը ինտեգրման բարձր աստիճան ունի ՌԴ տնտեսության հետ և հետևաբար այդ բացասական երևույթները անցնելու են նաև մեր տնտեսությանը»։

Ավետիսյանը մտահոգություն հայտնեց նաև դեպի ռուսական շուկա հայկական արտահանումների հետ կապված. «Ռուբլու արժեզրկման ֆոնին ռուսական շուկայում հայկական ապրանքները կթանկանան, և այս գործընթացների շարունակականության պարագայում ռուսական շուկայում կունենանք հայկական ապրանքների պահանջարկի նվազում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել