Lurer.com-ը գրում է․

Դերասան, հաղորդավար Ներսես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և  կից շնորհավորել նրան տարեդարձի առթիվ:

«Գոհարս․

8 տարեկանից ձեռքս բռնած, ամեն օր բերել ա Երևան, ամեն օր՝ Գառնիից Երևան: Ժամերով սպասել ա, հետո իրիկունն աշխարհի ամենադաժան պազիկներով հետ ենք գնացել գյուղ:

Էն ժամանակ, երբ գրեթե բոլորն ասում էին, որ չի լինի, չի ստացվի, ախր սենց, ախր նենց՝ ես փշրվում էի, բայց մամայի մի հայացքով, որտեղ ամենամեծ հավատն էր դեպի ինձ, արագ հավաքվում էի, բայց էս անգամ ավելի ուժեղ:

Միշտ հավատացել ա ինձ, ինձնից շատ, միշտ: Բայց  էնքան նրբանկատ ա եղել, որ հանկարծ  գերագնահատված չլինեմ ու չկորցնեմ իրականության զգացողությունը:  Երբեք չի ասել՝ տղես դու վերջն էս: Միշտ հասկացրել ա, որ դեռ շա՜տ աշխատելու ու սովորելու տեղ կա՝ մինչև հիմա:

Իմ կյանքում ամենամեծ մեղավորն ա, ներդրող նա այն բաների, որ հասնենք մեր երազանքին՝ լինեմ բեմում, էկրանին, երազած բեմում, մեր երազած էկրանին: Մինչև հիմա ես տեսնում եմ Գոհարիս հայացքում էդ հավատն ու վստահությունը ու պայքարը ինձ հետ՝ մեզ  համար:

Մամս, մեռնեմ ջանիդ, ծնունդդ շնորհավոր:

Շնորհակալ եմ քեզ:

Մեկ-մեկ մտածում եմ ինչի՞ եմ ես սենց բախտավոր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել