Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ  Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի շենքերիկց մեկի բնակարանում դի կա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային  վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգսյանը:  Ոստիկաններն ու քննիչները նշված տանը ակնհայտ բռնության հետքերով հայտնաբերել են  նույն տան բնակիչ, 67-ամյա  Սիլվա Դավթյանի դին: Մինչ դատաբժիշկը զննում էր դին, Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական գործողություններ, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել նույն տան բնակիչ, 42-ամյա  Գևորգ Գ.-ին: Վերջինս Կապանի ոստիկանությունից ներկայացվել է Սյունքիի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր օր-ի 104  հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Գ.-ն սպանվածի որդին է,  ով նախկինում եղել է դատապարտված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել