Tert.am-ը գրում է․

Անգլիայի և Ուելսի վերաքննիչ դատարանը բավարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին գործով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով դատարանի որոշմանը:

Այժմ գործը վերադարձվելու է առաջին ատյանի դատարան՝ Վեսթմինսթերյան մագիստրատական դատարան, որն ավելի վաղ վճռել էր, որ 50-ամյա ավստրալացին չի կարող է հանձնվել ԱՄՆ-ին վերջինիս ինքնասպանության վտանգի պատճառով: Փաստաթղթում նշվում է նաև, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք է կալանքի տակ մնա:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ասանժի ներկայացուցիչների ցանկացած առարկություն՝ կապված ԱՄՆ դատախազության պնդումների հետ և դրանք բավարար է համարել՝ հանելու մտահոգությունը Ասանժի ինքնասպանության սպառնալիքի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել