Tert.am-ը գրում է․

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն։ Հոկտեմբերի 28-ին կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը։ Մամուլը հետաքննել է և պաշտոնական պատասխաններ է ստացել կառավարության մաս կազմող ԿԳՄՍ նախարարությունից, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից 2002թ-ին այն դեպքում, երբ այդ համալսարանը այդ թվականին անգամ չի ունեցել գործունեության լիցենզիա։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Ռազմիկ Պետրոսյանը չի հերքել, ավելին` այդ համալսարանի տված դիպլոմը, համաձայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական պատասխանի, անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ եղել է չհավատարմագրված բուհ։ Կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին նշանակելուց առաջ չգիտե՞ր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար, ինչու է անգամ այս բացահայտումից հետո Ռազմիկ Պետրոսյանը շարունակում պաշտոնավարել»,– հարցրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել