Tert.am-ը գրում է․

Գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր մի պահ փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան ու պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Թող Ալեն Սիմոնյանն իջնի ու այսքան մայրերի դիմաց կրկնի ասի այն, ինչ ասել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ում եղբայրն անհետ կորած է:

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց Ալեն Սիմոնյանի զրույցից մի հատված, որում ԱԺ նախագահը հայտարարում է, թե իր համար գերիներ չկան:

Հարցին՝ փորձե՞լ են Սիմոնյանի հետ հանդիպել, ակցիայի մասնակիցը պատասխանեց, թե Սիմոնյանը չի իջնում ԱԺ-ի մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել