Lurer.com-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 27-ին երգչուհի Սոնա Ռուբենյանի և Էմիլ Դանիելյանի հարսանիքն էր: 

Երգչուհին սիրելիի հետ մեղրամիսն անցկանում է Ֆրանսիայում, որտեղից էլ կադրեր է հրապարակել Ինստագրամի իր էջում:

Լուսանկարներից մեկում Սոնան պատկերված է Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկի` Հաղթական կամարի ֆոնին: Մյուս լուսանկարում Սոնան Լուվրի թանգարանի մոտ գտնվող սրճարանում է` բաժակը ձեռքին:

Երգչուհին ֆոտոշարքը թողել է առանց մեկնաբանությունների: 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել