Armsport.am-ը գրում է․

Օլե Գունար Սուլշերի նախկին օգնական Նիլթոն Տերոսոն պատմել է նորվեգացու հետ ունեցած իր փորձի մասին։ Նախորդ շաբաթ 48-ամյա մասնագետը հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Սուլշերը միշտ վստահ է այն խաղացողների վրա, որոնց հետ աշխատում է: Նա հասկանում է նրանց։ Ֆուտբոլը ամբողջովին փոխվել է սոցիալական լրատվամիջոցների, տեխնոլոգիաների, բիզնեսի և փողի դարաշրջանում: Այս հարցում ես շատ բան սովորեցի Սուլշերից։ Մարզիչն այլեւս չի կարող նախկինի պես ավտորիտար լինել. Ֆուտբոլիստներն այժմ շատ ավելի մեծ ուժ ունեն»,-նորվեգացու օգնականի խոսքերն է փոխանցում O Jogo-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 12 խաղից հետո  17 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել