Tert.am-ը գրում է․

Թուրքիան հետքայլ է համարում երկուշաբթի 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունն առ այն, թե իրենք մտադիր են հարգել Թուրքիայի Հանրապետության օրենքները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայում արդարադատությունը չի լսի ոչ մեկի հրամանը։ Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղված են ուղղակիորեն մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե  հարգանք չի ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Նրանց նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել։ Այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «երբեք առանց պատճառի որևէ գործողություն չի ձեռնարկում»։

«Կամ դուք կընդունեք այս պետության մեծությունը, կամ կշարունակեք պայքարել ամբարտավանության և ատելության փոսում, մինչև չխեղդվեք», - հավելել է նա:

Հոկտեմբերի 21-ին Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական հարցերին:Նույն օրը նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման կապակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել