168.am-ը գրում է․

Սիլվա Ղարիբյանը իր ամուսնու և 3 երեխաների հետ ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքից տեղահանվել և հաստատվել է Ճանկաթաղ համայնքում:

«Պատերազմի հետևանքով տեղահանվեցինք և Բնութագրությունը հասանալի չէայժմ այստեղ ենք: Նոր Մարաղայում ամուսինս աշխատում էր, իսկ ես տնամերձ հողամասն էի մշակում, և, ստացված բերքը իրացնելով, պահում էինք մեր ընտանիքը: Ճանկաթաղում չենք աշխատում ո՛չ ես, ո՛չ ամուսինս, բայց ունենք տնամերձ հողամաս, 100 հավ ենք պահում, ունենք նաև խոզեր։ Երկու անչափահաս երեխաներս դպրոց են հաճախում: Տանիքի ունենք, իսկ պետությունը տան վարձը փոխհատուցում է: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ամիսը մեկ անգամ հիգիենայի պարագաների և սննդի տեսքով մեզ աջակցություն ցուցաբերեց: Նաև ջերմոց հիմնելու հարցում մեզ կօգնեն, ջերմոց կտրամադրեն, կաթիլային ոռոգման համակարգ կներդնեն և սերմեր կտան: Մտադիր ենք կանաչի աճեցնել, վարունգ աճեցնելու փորձ էլ կանենք», – «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ս. Ղարիբյանը:

Կայքի զրուցակիցն իր ընտանիքի ապագան տեսնում է միայն Արցախում, քանի որ ուրիշ տեղ չի ցանկանում ապրել, սակայն անվտանգության իրական երաշխիքների դեպքում միայն կարող է իրեն ապահով զգալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել