Shamshyan.com-ը գրում է.

Երեկ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ  3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազոտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:

Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  

Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել