168.am-ը գրում է.

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում գործող ոստիկանական անցակետի միջոցով, որն ավելի շուտ մաքսակետի դեր է կատարում, Ադրբեջանը, եթե իրանցի վարորդներից գումար է պահանջում, ապա հայկական քաղաքացիական ավտոմեքենաներից ապրանք է «առգրավում»:

168.am-ի տեղեկություններով, վերջերս Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սննդամթերք տեղափոխող քաղաքացիական մեքենայի վարորդին և ասել, թե իբր թմրանյութ է օգտագործել, և այս պատրվակով պահանջել են բացել բեռնախցիկը:

Վարորդը կատարել է նրանց պահանջը, և երբ ադրբեջանցիները տեսել են, որ միայն արկղերով ձեթ է, մեկ արկղ վերցրել են՝ ասելով՝ «надо попробовать», որից հետո վարորդին բաց են թողել:

Ի դեպ, նման դեպքերը քիչ չեն:

Նշենք, որ հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության ժամային սահմանափակում էր մտցրել. այդ հատվածով ավտոմեքենաները պիտի երթևեկեն ժամը մեկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել