Lurer.com-ը գրում է.

Հարավկորեացի մոդել և դերասանուհի Հո Էն Չոնը,ով հայտնի է դարձել «Կաղամարի խաղ» սերիալում իր դերի շնորհիվ, լուսանկարվել է նորաձևության Vogue ամսագրի համար: Համապատասխան կադրը հայտնվել է ամսագրի Instagram-յան էջում:

Լուսանկարում 27-ամյա հայտնին կեցվածք է ընդունել ֆրանսիական Saint Laurent նորաձեւության տան հագուստով: Նա ներկայացել է ցանցե կրծկալով, սև բաճկոնով, արծաթագույն կարճ կիսավարտիքով և սև կոշիկներով: Երկար ականջօղերը լրացրել են Չոնի տեսքը: Հրապարակումը հավաքել է ավելի քան 31 հազար հավանում:

Երկրպագուները բարձր են գնահատել դերասանուհու կերպարը. «Շատ կրքոտ 067», «Նա այնքան կատարյալ է», «Թագուհի», «Աստված իմ, որքան գեղեցիկ է նա», «Աշխարհի լավագույն մոդելը», «Աստվածուհի է»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել