Armdaily.am-ը գրում է.
Արցախի նախագահի անվտանգային ու տեղահանվածների հարցերով խորհրդարական Վահան Բադասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմը ԱԹՍ-ով հարվածել է Արցախի հայկական դիրքերին, ինչի հետևանքով ունենք 6 վիրավոր։
«Զոհեր չկան, իսկ վիրավորները այդ ԱԹՍ-ի հարվածից են վիրավորում ստացել։ Փոխհրաձգություն չկա»,-ասաց Բադասյանը։
 
Նա հավելեց, որ ռուս խաղաղապահները դեպքի վայրում նկարահանումներ են իրականացնում և ամենայն հավանականությամբ հետաքննություն կսկսեն։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել