ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել․ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։

Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց  հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին։ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել