Tert.am-ը գրում է.

Բարսելոնայում 43 մարդ է տուժել գիշերային տոնախմբության ժամանակ, նրանցից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել շաբաթ գիշեր։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, տոնակատարության երկրորդ գիշերը բախումներ են տեղի ունեցել մարդկանց տարբեր խմբերի միջև, այնպես էլ ոստիկաննորի հետ։

Բարսելոնայում սեպտեմբերի վերջին օրերին նշվում Լա Մերսե փառատոնը, որը նվիրված է քաղաքի հովանավոր սրբին։ Մի քանի օր տևող խնջույքները սովորաբար ուղեկցվում են մեծ քանակով ոգելից խմիչքի օգտագործմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել