Starnews.am-ը գրում է.

2019 թվականին` 67 տարեկանում մահացավ Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը: Այս դերասանի տաղանդի և բազմերանգության մասին կարելի է անվերջ խոսել : Նա հրաշալի կերպով խաղացել է և′ դրամատիկ, և´ կատագերգական կերպարներ:

Տարիներ շարունակ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում :

Խոսելով դերասանի անձնական կյանքի մասին նշենք, որ նա մեկ որդի ունի ` Գոռը ով ամուսնացած է : Ռուդոլֆը մի քանի տարի առաջ իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ մեծ թոռան ներկայությունը մեկ տարի վայելել է,իսկ մյուս թոռնիկին չի տեսել:
«Աղանդավոր հարսս թոռներիս վերցրեց ու փախավ, նրանց էլ չեմ տեսել»
Այս թեմայով մի անգամ ասել է դերասանը:

Այս հարցազրույցից տարիներ հետո ըստ լուսանկարների դերասանի հարսը վերադարձել է և Ռուդոլֆը հասցրել է մահվանից առաջ տեսնել թոռնիկներին ու վայելել նրանց ներկայությունը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել