Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է այս մրցաշրջանի մեկնարկը, որում հռոմեացիները 8 հանդիպումներից 7-ում հաղթել են:

«Այժմ մեզ ժամանակ և ևս մեկ բան է պետք, որի մասին ես չէի ցանկանա հայտնել մամուլին: Մենք ունենք հիանալի թիմ, որին փորձում եմ փոխանցել իմ փորձը, բայց, կրկին, մեզ ժամանակ և ևս մեկ բան է պետք, բայց դա մամուլի համար չէ:

Տնօրենները նույնպես ժամանակ են պահանջում: Խելագար սեփականատերերին [ակումբների] չի անհանգստացնում ապագան, մենք տեսնում ենք նման օրինակներ ամբողջ Եվրոպայում:

Մեր սեփականատերերին անհանգստացնում է այն, ինչ տեղի կունենա վաղը և մյուս օրը, ուստի մեր ակումբը պետք է կենսունակ լինի, իսկ երկրպագուները պետք է վերահսկեն իրենց հույզերն ու սպասումները: Նրանք պետք է կենտրոնանան թիմին աջակցելու վրա, և ես սիրում եմ, թե ինչպես են նրանք դա անում:

Չնայած որոշ սահմանափակումներին, մենք պետք է շարունակենք օգտագործել մեր ուժեղ կողմերը», – մեջբերում է Մոուրինյուին Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել