Armenpress.am-ը գրում է.

Լեհաստանն իր արևելյան սահմանին կտեղակայի 250 Abrams տանկ, որոնք նա կգնի ԱՄՆ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:

Լեհաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ գնելու են ամերիկյան 250 Abrams տանկ, հուսալով, որ դրանք կստանան 2022 թվականին: Խոսքը M1A2 Abrams SEPv3 վերափոխված տանկերի մասին Է: «Երկու հարյուր հիսուն ամենաժամանակակից տանկեր, որոնք կտեղաբաշխվեն մեր երկրի արևելքում»,-ասել Է Բլաշչակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել