Սակայն շաբաթներ են անցել, իսկ իշխանությունը չի արձագանքել այդ առաջարկին, ավելի ճիշտ՝ լռելյայն մերժել է: Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պետության անվտանգության խնդիրները միայն ընդդիմադիրներին են հուզում, երեկ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում ընդդիմադիրներին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Սյունիքում տիրող իրավիճակի, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհի խնդիրների ուսումնասիրության հարցով: Առաջարկել է մեկնել Սյունիք, քննարկել եւ հասկանալ իրավիճակը: Ասել է, որ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին արդեն գործուղել են, վերադառնալուն պես կփոխանցի նախնական ինֆորմացիա: Սակայն ընդդիմադիր խմբակցություններն առանձնապես ոգեւորված չեն այդ առաջարկով, քանի որ կողմնակից են «Պատիվ ունեմ» դաշինքի առաջարկին` ՀՀ սահմանի ողջ երկայնքով դիտարկում իրականացնելու:
Ի դեպ, դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե մեծ թափով կահավորում են առաջնագիծը, պարզապես տեսանելի չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել