Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգիչ Հայկոն վարակվել է COVID-19-ով։ Հիվանդությունը ծանր է անդրադարձել նրա վրա, երգիչը գտնվում է հիվանդանոցում:

Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայկոյի վիճակը վատացել է, սակայն Գագա Ամատունին, որը երգչի մտերիմ ընկերն է հերքել է այդ տեղեկությունը. «Ժողովուրդ, Հայկոյի վիճակը հիմա կայուն է: Խնդրում ենք չտարածել սխալ տեղեկատվություն: Բոլոր ապատեղեկատվությունները խանգարում են մեզ այս պահին հազարավոր զանգերին անիմաստ պատասխանելուն»:

Նշենք, որ  Հայկոն և Անահիտ Սիմոնյանը Գագա Ամատունու երեխաների կնքահայրն ու կնքամայրն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել