Hraparak.am-ը գրում է.

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր Երասխ համայնքում, ուր գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում սահմանից, բարձրացվեց եռագույն դրոշը։

Միջոցառման ժամանակ խոսքով հանդես եկավ Սարգսյանը` նշելով, որ այս նախաձեռնության գաղափարը ավելի վաղ ուներ։

«Տեղը պատահական չէ ընտրված. Այստեղ խաչվում է 4 պետությունների խաչմերուկ` Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ ինչ-որ չափով նաեւ Իրան։ Եվ քանի դեռ մեր եռագույնը ծածանվում է այս պետությունների խաչմերուկում, մենք մեսիջ ենք ուղարկում մեր հարևաններին, ամբողջ աշխարհին, որ հայը ամուր կանգնած է իր հողի վրա, որ սահմանամերձ համայնքների մեր բնակիչներն ոչ մի վայրկյան չեն ընկճվել, այդ կրակոցները պարբերաբար եղել են 30 տարիների ընթացքում եւ շարունակվում են մինչ օրս»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել